ԱԺ հանձնաժողովը հետաձգեց ՀՀ քաղաքացիության մասին օրինագծի քննարկումը

11:57, 28 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում հետաձգվեց կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 28-ի նիստում հանձնաժողովի նիստը նախագահող Վահագն Հովակիմյանը նշեց .«Կառավարության ներկայացուցչի հետ մեր աշխատանքային քննարկումների արդյունքում պարզել ենք, որ նախագծի քննարկման հետ կապված դեռևս խնդիրներ կան, լրամշակված վերջնական տարբերակը դեռևս պատրաստ չէ»:

Կառավարության ներկայացուցիչ Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, չէր ներկայացել նիստին: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ առանց քվեարկության նախագծի քննարկումը հետաձգվեց 2 ամիս ժամկետով:


© 2009 ARMENPRESS.am