«Թվինինգ»-ի միջազգային բաղադրիչի ղեկավար Սեսիլիա Ուներամն իր փորձն է ներկայացրել հայ կին հրշեջ-փրկարարներին

20:40, 27 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության  «Թվինինգ» ծրագրի ներկայացուցիչներն այցելել են Արարատի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություններ: «Թվինինգ»-ի միջազգային բաղադրիչի ղեկավար Սեսիլիա Ուներամը Եղեգնաձորում իր փորձն է ներկայացրել հայ կին հրշեջ-փրկարարներին, պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել Արարատի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի տարբեր հրշեջ փրկարարական ջոկատներում ծառայող կանայք:

Ըստ աղբյուրի՝ նախաձեռնության հեղինակն Արտակարգ իրավիճակների նախարարությունն է:

Նշվում է, որ հանդիպումներ են նախատեսված նաև մյուս մարզերի և Երևանի կին հրշեջ-փրկարարների հետ:


© 2009 ARMENPRESS.am