Մակրոնի վրա հավկիթ նետած տղամարդուն ձերբակալել են

19:55, 27 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսայի նախագահ Էմանուել Մակրոնի վրա Լիոնում հավկիթ նետած տղամարդը բերման է ենթարկվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով BFMTV-ին:

Ձերբակալվածը մեղադրվում է պետական իշխանությամբ օժտված անձի նկատմամբ բռնություն գործադրելու  մեջ: 

Eurexpo ցուցահանդեսի ժամանակ տղամարդը Ֆրանսիայի նախագահի վրա անհայտ առարկա էր  նետվել:  Ըստ նախնական տեղեկությունների ՝ դա հավկիթ է եղել: Իրավապահ ծառայությունը բերման է ենթարկել  երիտասարդին, ով բղավել է «կեցցե հեղափոխությունը»:


© 2009 ARMENPRESS.am