Հայկ Մարությանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել զոհված հերոսների հիշատակին

18:45, 27 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ անձնվիրաբար զոհված հերոսների շիրիմներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանից՝ քաղաքապետ Մարությանը զրուցել է զոհված զինծառայողների հարազատների հետ՝ մաղթելով նրանց ուժ և համբերություն:

Հայկ Մարությանն այցելել է նաև Երկրապահ կամավորականների միություն՝ մասնակցելու Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը, ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր:

Սեպտեմբերի 27-ին լրանում է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի տարելիցը:

 


© 2009 ARMENPRESS.am