Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

17:50, 27 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը սեպտեմբերի 27-ին հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հեռանկարների շուրջ:


© 2009 ARMENPRESS.am