Գեղարքունիքի մարզում հարգանքի եւ հիշատակի տուրք մատուցվեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս հայորդիների հիշատակին

16:56, 27 Սեպտեմբեր, 2021

ԳԱՎԱՌ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեպտեմբերի 27-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի սկսվելու տարելիցի առիթով, Գեղարքունիքի մարզի քաղաքային ու գյուղական բնակավայրերում հարգանքի եւ հիշատակի տուրք մատուցվեց հերոս հայորդիների հիշատակին։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ծաղկեդրման եւ մոմավառության արարողություններ տեղի ունեցան թեմական եկեղեցիներում, հայրենյաց պաշտպանների հիշատակը հավերժող հուշարձանների մոտ։ Բազմամարդ այցելություններ կատարվեցին հերոսների շիրիմներին։ Առավոտյան ժամը 11-ին  Գեղարքունիքի մարզպետարանի, մարզի համայնքապետարանների, մյուս հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան 44-օրյա պատերազմումն հերոսացած հայորդիների հիշատակը։

Գավառ քաղաքում ծաղկեպսակներ դրվեցին եւ ծաղիկներ խոնարհվեցին Արցախյան վերջին պատերազմի զոհերին նվիրված նորաբաց հուշարձանին։ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ մոմավառություն։ Նորաբաց հուշարձանի օրհնության ու ծաղկեդրման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները։  

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը Գեղարքունիքի մարզպետարանի կողմից Ճամբարակ համայնքի Սուրբ Աստվածածին  եկեղեցու բակում ծաղկեպսակ դրեց Արցախյան պատերազմներում զոհված հերոս հայորդիների հիշատակը  հավերժացնող խաչքարի առջեւ:Ծաղկեդրմամբ եւ մոմավառությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաեւ Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանը, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարները, կրթամշակութային հաստատությունների ղեկավարներն ու աշխատակիցները, զինվորականներ, զոհվածների ծնողներն ու հարազատներըԱյնուհետ Ճամբարակի համայնքապետարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝  նվիրված հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին: Գեղարվեստական կատարումներով հանդես եկան համայնքի կրթամշակութային հաստատությունների  սաներն ու  մանկավարժներըԱրարողությանը հրավիրված էին նաեւ Ճամբարակից զոհված եւ անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներ, վիրավոր զինծառայողներ:

 Գեղարքունիքի մարզպետարանի եւ Սեւանի քաղաքապետարանի  կողմից ծաղկեպսակ դրվեց  Սեւանի քաղաքային պանթեոնում, որտեղ ամփոփված են Սեւան համայնքից Արցախյան պատերազմներում քաջաբար զոհված հայորդիների աճյունները: Արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը, Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանըհամայնքային  եւ մարզային ենթակայության կրթամշակութային հաստատությունների  ներկայացուցիչներդպրոցականներ:

Գեղարքունիքի մարզպետարանի կողմից   Մարտունի եւ Վարդենիս համայնքներում ծաղկեպսակներ դրվեցին    Արցախյան պատերազմներում  քաջաբար զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձաններին: Օրվա խորհրդին հավատարիմ՝ խոնարհումի եւ հարգանքի տուրք մատուցվեցին նաեւ   մարզի մեծ թվով  գյուղական  համայնքներում  եւ բնակավայրերում: Հուշարձաններին ծաղիկներ խոնարհեցին մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների սաները, մանկավարժները, առողջապահական հաստատությունների կոլեկտիվները, համայնքների եւ համայնքային ենթակայության կառույցների աշխատակազմերը:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հիշատակի արարողություններին մասնակցեց ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսում։

Խոսրով Խլղաթյան

 

 


© 2009 ARMENPRESS.am