Արայիկ Հարությունյանը մասնակցել է 44-օրյա պատերազմի նահատակների  հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգին

13:59, 27 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում զինվորական և քաղաքական դասերի ներկայացուցիչների հետ  մասնակցել է  2020թ.-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի նահատակների  հիշատակին  Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես Աբրահամյանի ձեռամբ մատուցված հոգեհանգստյան կարգին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արցախի Հանրապետության նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ երկրի ղեկավարն այնուհետև քայլերթ է կատարել դեպի  Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հուշակոթողի առջև և Զինվորական պանթեոնում ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին:


© 2009 ARMENPRESS.am