ԱՄՆ պետդեպը խոստանում է Թուրքիայի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել

13:49, 27 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետդեպը խոստանում է Թուրքիայի կողմից Ռուսաստանից S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի 2-րդ խմբաքանակը ձեռք բերելու պարագայում նոր պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

ԱՄՆ պետդեպի հայտարարության մեջ նշվում է, որ իրենք մշտապես հորդորել են Թուրքիային հրաժարվել ռուսական ՀՕՊ համակարգեր գնելուց, և հավելել, որ 2020թ. դեկտեմբերին ընդունված  CAATSA օրենքի շրջանակում գործող պատժամիջոցներին կարող են ավելանալ  այլ պատժամիջոցներ ևս:

 


© 2009 ARMENPRESS.am