Ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Կրետեում

12:50, 27 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 5,6 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Կրետեի կենտրոնական մասում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են Ռուսաստանի Միասնական երկրաֆիզիկայի ծառայության Ալթայե-Սայանսկի մասնաճյուղում:

Օպերատիվ մշակման տվյալներով՝ Երեւանի ժամանակով 10:17-ին գրանցված ցնցման Էպիկենտրոնը գտնվել Է Հերակլիոն քաղաքից դեպի հարավ-արեւելք ընկած 21 կիլոմետր հեռավորության վրա:

Սեյսմոլոգները ցնցումների ինտենսիվությունը գնահատել են որպես «ավերիչ»:

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը երկրաշարժի մագնիտուդը գնահատել Է 6, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am