Բալեկյանը մասնակցել է «Բոկա Խունիորսի» խաղին  

11:32, 27 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը մասնակցել է ակումբի խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արգենտինայի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրում «Բոկա Խունիորսը» տանը նվազագույն հաշվով հաղթել է «Կոլոնին»:

Հայաստանի ազգային թիմից Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը, «Բոկա Խունիորսի» մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 58-րդ րոպեին: Արգենտինահայ ֆուտբոլիստն իր թիմում մասնակցել է 9 խաղի, խփել մեկ գնդակ:

 

 


© 2009 ARMENPRESS.am