Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող Է C-400-ի երկրորդ խմբաքանակը գնել Ռուսաստանից

11:27, 27 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 26-ին հայտարարել Է Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակը գնելու պատրաստակամության մասին, չնայած ԱՄՆ-ի կողմից հնարավոր հետեւանքների մասին նախազգուշացումներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Axios-ը:

Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ ոչ ոք չի կարող միջամտել եւ ազդել այն բանի վրա, թե ինչ պաշտպանական համակարգեր կգնի Թուրքիան եւ որ երկրից: Դրա հետ մեկտեղ Էրդողանը նշել Է, որ Անկարան Վաշինգտոնին 1,4 մլրդ դոլար Է վճարել F-35 կործանիչ-ռմբակոծիչների համար, բայց չի ստացել դրանք: Նա նաեւ ասել Է, որ ԱՄՆ-ը հրաժարվել Է Թուրքիային վաճառել «Պատրիոտ» հակահրթիռային պաշտպանության համակարգ:

ԱՄՆ-ը Թուրքիային 2019 թվականին F-35 ինքնաթիռներ չի վաճառել, քանի որ Անկարան չի հրաժարվել C-400 գնելուց: Այդ ժամանակ Էրդողանը հայտարարեց, որ անհարգանքի դրսեւորում Է համարում Ռուսաստանից C-400 համակարգեր գնելու համար Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու Վաշինգտոնի պլանները:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն արդեն Ջո Բայդենի նախագահության ժամանակ շարունակել Է Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը եւ համարել, որ թուրքական Պաշտպանական արդյունաբերության վարչությունն (SSB) արժանի Է պատժամիջոցների ռուսաստանյան պաշտպանական սեկտորի հետ գործարքի համար: Օգոստոսի վերջին «ՌոսօբորոնԷքսպորտ»-ի ղեկավար Ալեքսանդր Միխեեւը նշել Է, որ Թուրքիային C-400-ի լրացուցիչ խմբաքանակ մատակարարելու պարտավորագիրը կարող Է ստորագրվել այս տարի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am