Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին

10:43, 27 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների սխրանքը հավերժացնող հուշապատին՝ ի հիշատակ արցախյան վերջին պատերազմի ժամանակ զոհված հերոսների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:


© 2009 ARMENPRESS.am