Առաջին անգամ կին կդառնա Բեռլինի բուրգոմիստր

10:41, 27 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից (ԳՍԴԿ) թեկնածու Ֆրանցիսկա Գիֆայն առաջին կինը կդառնա Բեռլինի բուրգոմիստրի (քաղաքագլուխ) պաշտոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են ընտրությունների նախնական տվյալները, որոնց համաձայն ԳՍԴԿ-ն հաղթանակ Է տարել Գերմանիայի մայրաքաղաքում:

Գիֆայը ԳՍԴԿ-ի բեռլինյան մասնաճյուղի կողմից Բեռլինի Ներկայացուցիչների պալատի ընտրություններում առաջադրվել նախընտրական ցուցակի առաջատար եւ բուրգոմիստրի թեկնածու:

Ներկայում Գերմանիայի մայրաքաղաքի բուրգոմիստրի պաշտոնն զբաղեցնում Է մեկ այլ հայտնի սոցիալ-դեմոկրատ՝ Միխայել Մյուլլերը: Ֆրանցիսկա Գրեյֆն զբաղեցրել Է Գերմանիայի ընտանիքների, տարեցների, կանանց եւ երիտասարդության գործերի նախարարի պաշտոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am