Արոնյանը հաղթել է Champions Chess Tour Finals-ի երկրորդ տուրում  

10:08, 27 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով դեռ հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, մասնակցում է Champions Chess Tour Finals-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առցանց այս մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանն ուժերը չափեց Վլադիսլավ Արտեմևի հետ։ Գրոսմայստերները խաղացին 4 պարտիա, որոնցում առավել ուժեղ էր Արոնյանը, նա էլ հաղթեց 2,5-1,5 հաշվով:

Այժմ Արոնյանը մրցաշարային աղյուսակում երրորդն է՝ 12 միավորով: Առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է (21,5 միավոր):


© 2009 ARMENPRESS.am