«Կադիս»-ը պարտվեց. Հարոյանը պատմական գոլի հեղինակ

22:30, 26 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը պատմական գոլի հեղինակ է դարձել «Կադիս»-ի կազմում` դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Իսպանիայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լա լիգայի 7-րդ տուրում «Կադիս»-ը արտագնա խաղում մրցեց «Ռայո Վալեյկանո»-ի հետ: Տանտերերը հաղթեցին 3:1 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիս»-ի մեկնարկային կազմում էր: Հարոյանը «Կադիս»-ի կազմում գոլի խփեց 23-րդ րոպեին` դառնալով պատմական գոլի հեղինակ. նա առաջին հայ ֆուտբոլիստն է, ով գոլ է խփում Իսպանիայի առաջնությունում:

Այս տուրից հետո «Կադիս»-ն ունի 6 միավոր և Լա լիգայի մրցաշարային աղյուսակում 13-րդն է: Առաջատարը 17 միավորով «Ռեալ»-ն է:


© 2009 ARMENPRESS.am