Սպերցյանի գոլը նպաստեց «Կրասնոդար»-ի հաղթանակին

22:00, 26 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի խաղում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 9-րդ տուրում «Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Սոչի»-ին: Տան տերերը գոլառատ խաղում հաղթանակ տոնեցին 3:0 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Էդուարդ Սպերցյանն, ով «Կրասնոդար»-ի մեկնարկային կազմում էր, գոլի հեղինակ դարձավ խաղի մեկնարկից ընդամենը 3 րոպե անց:

Այս հաղթանակից հետո «Կրասնոդար»-ը ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 4-րդն է 16 միավորով: Առաջատարը 23 միավորով «Զենիթ»-ն է:


© 2009 ARMENPRESS.am