Ֆուտզալի ընտրանին հաղթանակ է տոնել ընկերական խաղում

21:32, 26 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտզալի ընտրանին հաղթել է ընկերական խաղում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Սեպտեմբերի 26-ին՝ մոլդովական Չորեսկու գյուղում, կայացավ ընկերական երկրորդ հանդիպումը ֆուտզալի Մոլդովայի և  Հայաստանի ազգային հավաքականների միջև: Հայկական թիմը հաղթեց 5:2 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Ռաֆիկ Մելիքյանը, Համլետ Մանուկյանը, Արթուր Պատատյանը, Ժոաո Գիլերմե Կարվալյոն, ինքնագոլի հեղինակ դարձավ Լեոնիդ Պոդլեսնովը:   

Հայաստանի Ֆուտզալի ազգային հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝   1. Էմին Ղարաբեքյանս 4. Ռոդրիգինյո 8. Ժոաո Գիլերմե Կարվալյո 10. Սարո Գալստյան (ա) 11. Գարեգին Մաշումյան

 


© 2009 ARMENPRESS.am