Կամո Հովհաննիսյանը մասնակցել է «Կայրաթ»-ի խաղին

20:22, 26 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆոտբոլի ազգային թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանը մասնակցել է ակումբի խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազախաստանի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրում «Կայրաթ»-ն արտագնա խաղում մրցեց Կարագանդայի «Շախտյորի» հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Կամո Հովհաննիսյանը «Կայրաթ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «Կայրաթ»-ն մրցաշարային աղյուսակում 3-րդն է և ունի 41 միավոր: Առաջատարը 47 միավորով «Աստանա»-ն է:

 


© 2009 ARMENPRESS.am