Հայաստանն Օլիմպիական խաղերին կմասնակցի նաև գեղասահքում

18:38, 26 Սեպտեմբեր, 2021

 

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում ավարտվել էNebelhorn Tropy (գեղասահք) 2021 վարկանշային մրցաշարը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանյան պատվիրակությունը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Պրուլքս Սենեկալ պարային զույգը 16 տարվա ընդմիջումից հետո ձեռք է բերել օլիմպիականվարկանիշ։

Մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը հաջող ելույթներից հետո զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։

Օբերստդորֆ քաղաքում մրցաշարին հետևել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

 

 

 


© 2009 ARMENPRESS.am