«Յուվենտուս»-ը տանը հաղթել է «Սամպդորիա»-ին

18:04, 26 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրում «Յուվենտուս»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Սամպդորիա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թուրինում կայացած խաղը գոլառատ ստացվեց և «Ծեր սինյորա»-ն հաղթեց 3:2 հաշվով: «Յուվենտուս»-ի կազմում աչքի ընկան Պաուլո Դիբալան, Լեոնարդո Բոնուչին և Մանուել Լոկատելին: «Սամպդորիա»-ից էլ գոլերը խփեցին  Մայա Յոսիդան ու  Անտոնիո Կանդրևան:

Այս հաղթանակից հետո «Յուվենտուս»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 9-րդն է, իսկ «Սամպդորիա»-ն` 14-րդը:

 

 


© 2009 ARMENPRESS.am