Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթները 4th Sharjah Masters միջազգային մրցաշարում

21:07, 25 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթները 4th Sharjah Masters միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ շախմատիստներից լավագույն արդյունք գրանցեցին Տիգրան Հարությունյանն ու Հայկ Մարտիրոսյանը, ովքեր 9 հնարավորից հավաքեցին 4,5 միավոր և գրավեցին համապատասխանաբար 26-րդ և 38-րդ տեղերը: Արամ Հակոբյանը 40-րդն է 4 միավորով: Մրցաշարի հաղթողը Իրանի ներկայացուցիչն է:

4th Sharjah Masters-ին մասնակցում էին 58 շախմատիստ: Այն անցկացվում էր շվեյցարական մրցակարգով և բաղկացած էր 9 տուրից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում էր 60 հազար ԱՄՆ դոլար:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am