Ստեփանակերտում կանցկացվի «Արցախն ապրում է» խորագրով ջահերով երթ

17:23, 25 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտում սեպտեմբերի 26-ին, ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված նվիրյալների, կկայանա «Արցախն ապրում է» խորագիրը կրող ջահերթ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը:

Մեկնարկը տրվելու է 18:00-ին Սբ. Հակոբ եկեղեցու բակից, որտեղ տեղի կունենա հոգեհանգստի կարգ, այնուհետև մասնակիցները ջահերով կշարժվեն դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:


© 2009 ARMENPRESS.am