Լևոն Տեր-Պետրոսյանը առանձնազրույց է ունեցել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ

16:30, 25 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 25-ին իր տանն առանձնազրույց է ունեցել Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը տեղեկացնում է, որ զրույցի ընթացքում շոշափվել են բացառապես հումանիտար խնդիրներին վերաբերող, այն է՝ տեղահանվածների վերաբնակեցման, աշխատատեղերի ապահովման և Արցախի բնակչության սոցիալական կարիքների բավարարմանն առնչվող հարցեր:


© 2009 ARMENPRESS.am