Լավրովն ու Գուտերեշը քննարկել են վերջին զարգացումները Աֆղանստանում, Լիբիայում, Սիրիայում և Ուկրաինայում

11:05, 25 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է իրադրությունն Աֆղանստանում, Լիբիայում, Սիրիայում և Ուկրաինայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Գլխավոր քարտուղարն ու արտգործնախարարը քննարկել են Ռուսաստանի և ՄԱԿ-ի համագործակցությունը՝ հարցերի լայն շրջանակում: Կողմերը մտքեր են փոխանակել նաև Աֆղանստանում, Լիբիայում, Սիրիայում և Ուկրաինայում վերջին զարգացումների վերաբերյալ»,- ասվում է ՄԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում:

 


© 2009 ARMENPRESS.am