ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հանրային տրանսպորտի վերահսկողությունն իրականացրել է Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում

18:19, 24 Սեպտեմբեր, 2021
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ պարեկային ծառայության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համատեղ դիտարկումը սեպտեմբերի 24-ին կատարվել է Երևանի Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՔՏՀԱՏՄ Երևանի Տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են այդ վարչական շրջաններում կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 42 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել  է հակահամաճարակային կանոնների խախտման 6 դեպք։ Դրանց վերաբերյալ վարչական արձանագրություններ են կազմվել։

Կորոնավիրուսային (Covid-19-ի) հիվանդության կանխարգելմանը նպատակաուղղված տեսչական վերահսկողությունը հանրային տրանսպորտի նկատմամբ  կլինի շարունակական։


© 2009 ARMENPRESS.am