Սևակ Խանաղյանը երաժշտասերների դատին է հանձնել «Ներիր ինձ» երգի տեսահոլովակը

15:40, 24 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում ապրող և ստեղծագործող երգիչ Սևակ Խանաղյանը, որը հաճախ է համերգներով հանդես գալիս հայրենիքում, համագործակցելով Յան Բրաթի (Yann Brutt) հետ, երկրպագուներին է ներկայացրել «Ներիր ինձ» («Прости меня») երգի տեսահոլովակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի հոլովակն արդեն Խանաղյանի YouTube-ի պաշտոնական ալիքում է:

Երգի  երաժշտության և խոսքերի հեղինակը Յան Բրաթն է:

Հեղինակ-կատարող Սևակ Խանաղյանը ծնվել է 1987 թվականին Հայաստանում` Տաշիրի մարզի Մեծավան գյուղում: Երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը ծնվել է այն ժամանակ, երբ լսել է հոր ակորդեոնով կատարումները: Ավարտել է տեղի երաժշտական դպրոցը: Դպրոցական տարիքում ընտանիքով տեղափոխվել է Մոսկվա: Սովորել է Կուրսկի երաժշտական ուսումնարանի ակորդեոնի, Մոսկվայի պետական դասական էստրադային-ջազային ակադեմիայի վոկալի բաժիններում:  Մասնակցել է մի շարք հեղինակավոր մրցույթների` «Главная сцена», «Голос», «X factor»: 2018 թվականին երգիչը  «Քամի» ստեղծագործությամբ ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ-2018» երգի միջազգային մրցույթում:


© 2009 ARMENPRESS.am