Վարանդայում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 1 աճյուն

17:20, 23 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնումները սեպտեմբերի 23-ին փրկարարական մեկ ջոկատով կրկին շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: «Արմենպրես»-հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

 «Հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- նշում են ԱԻՊԾ-ից:

Ըստ աղբյուրի՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև օրս Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1669 աճյուն:


© 2009 ARMENPRESS.am