Սյունիքի մարզպետի որդին ինքնակամ ներկայացել է Քննչական կոմիտե

12:33, 23 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու մեջ մեղադրվող որդին՝  Կարեն Պողոսյանն, ինքնակամ ներկայացել է Քննչական կոմիտե: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը:

ՔԿ մամուլի քարտուղարը նշեց, որ Կարեն Պողոսյանը տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Հուլիսի 14-ի գիշերը Գորիսում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորվել էր երկու քաղաքացի:  Միջադեպի հետ կապված լրատվամիջոցներում շրջանառվում է նաև նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներորդու՝ Մելիքսեթ Բարսեղյանի անունը: Ըստ մամուլի՝ դեպքի մասնակիցների թվում է եղել նաև Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը:


© 2009 ARMENPRESS.am