Իսրայելական անօդաչու թռչող սարքն ընկել է Սիրիայի տարածքում

21:06, 22 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարքը սեպտեմբերի 22-ին Սիրիայի տարածքում կործանվել է տեխնիկական անսարքության հետևանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են պաշտպանության բանակի լրատվական ծառայությունից:

Իսրայելական կողմից հայտնել են, որ միջադեպի պատճառները պարզելու նպատակով հետաքննություն է սկսվել:

 


© 2009 ARMENPRESS.am