Պատմության հետագծով

09:15, 23 Սեպտեմբեր, 2021

-2001 թ. սեպտեմբերի 23-ին ավարտվեց Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի կառուցումը (ճարտարապետ՝ Ստեփան Քյուրքչյան)։ Կառուցումը մտահղացել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանը։

-1920 թ. սեպտեմբերի 23-ին ծնվել է Ալեքսանդր Հարությունյանը՝ խորհրդային հայ կոմպոզիտոր եւ դաշնակահար, Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր (1977), աշխարհահռչակ հատկապես իր շեփորի կոնցերտով, որը «Նյու Յորք թայմսը» նկարագրել է որպես հնչեղ ստեղծագործություն:

-1939 թ. սեպտեմբերի 23-ին ավստրիացի մեծանուն հոգեբան Զիգմունդ Ֆրոյդը լոնդոնյան իր բնակարանում էֆթանազիա կատարեց։ Մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմը էֆթանազիան մի շարք եվրոպական երկրներում մեծ տարածում ուներ, սակայն նացիստների որոշակի գործողություններ վարկաբեկեցին այն։ Հայտնի անձանցից էր Զիգմունդ Ֆրոյդը, ով 1939 թ. սեպտեմբերի 23-ին իր լոնդոնյան բնակարանում բժիշկ Շուրի օգնությամբ էֆթանազիա կատարեց, որպեսզի չտառապի քաղցկեղի ցավերից։

-1920 թ. սեպտեմբերի 23-ին Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Հայաստանի վրա։

-1865 թ. սեպտեմբերի 23-ին ծնվել է Ստեփան Լիսիցյանը՝ ազգագրագետ, հասարակական գործիչ, պատմաբան, աշխարհագրագետ, բանասեր, մանկավարժ, թարգմանիչ, հրատարակիչ, պրոֆեսոր (1941), ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ:

-1970 թ. սեպտեմբերի 23-ին ստեղծվեց Կանանց թենիսի ասոցիացիան։

-1973 թ. սեպտեմբերի 23-ին մահացել է Պաբլո Ներուդան՝ չիլիացի բանաստեղծ, դիվանագետ եւ քաղաքական գործիչ։ Չիլիի Հանրապետության սենատոր, Չիլիի կոմունիստական կուսակցության անդամ։ Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1971)։

-1997 թ. սեպտեմբերի 23-ին պաշտոնապես ներկայացվեց «Յանդեքս» որոնողական համակարգը։ Ռուսական հայտնի որոնողական համակարգ։ Համարվում է 4-րդը աշխարհի որոնողական համակարգերի շարքում իր տարածվածությամբ:

Ա. Հ.


© 2009 ARMENPRESS.am