«Արարատ-Արմենիա»-ն հաղթեց «Ուրարտու»-ին և առաջատարն է

20:32, 22 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրում «Արարատ-Արմենիա»-ն մրցեց «Ուրարտու»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսում երկու թիմերն էլ այդպես էլ չօգտագործեցին իրենց հնարավորությունները: Երկրորդ կեսում «Արարատ-Արմենիա»-ն 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուրարտու»-ի դարպասը` դուբլի հեղինակ դարձավ Լիման և մեկ անգամ էլ աչքի ընկավ Շաղոյանը:

Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիա»-ն միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը 21 միավորով: Երկրորդ տեղում գտնվող «Արարատ»-ն ունի միայն 18 միավոր:

Այս տուր կկայանա նաև «Փյունիկ»-«Սևան» հանդիպումը: Այն նախատեսված է սեպտեմբերի 23-ին:


© 2009 ARMENPRESS.am