Գերմանիան ԱՀԿ ղեկավարի պաշտոնում կրկին առաջադրել է Գեբրեյեսուսի թեկնածությունը

20:27, 22 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում երկրորդ անգամ առաջարկել է Թեդրոս Գեբրեյեսուսի թեկնածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը:

Գերմանիայի առողջապահության նախարարն ավելի վաղ կոչ էր արել մյուս երկրներին միանալ իրենց նախաձեռնությանն ու կրկին 5 տարի ժամկետով առաջադրել Գեբրեյեսուսի թեկնածությունը:

Այս պահին ԱՀԿ ղեկավարի պաշտոնում այլ թեկնածուների անուններ չեն շրջանառվում: Թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետը սեպտեմբերի 23-ն է:

Թեկնածուների անունները պաշտոնապես կհրապարակվեն միայն նոյեմբերի սկզբին:

 


© 2009 ARMENPRESS.am