Կանանց ֆուտբոլի ընտրանին պարտվեց նաև Երևանում

21:44, 21 Սեպտեմբեր, 2021

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային ընտրանին երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց աշխարհի առաջնության ընտրական փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղում Հայաստանի հավաքականը հյուրընկալեց Լեհաստանի թիմին: Հյուրերը հաղթեցին նվազագույն հաշվով:

Ավելի վաղ` սեպտեմբերի 16-ին, Հայաստանի հավաքականը գերխոշոր` 10:0 հաշվով զիջել էր Նորվեգիային:


© 2009 ARMENPRESS.am