Լևանդովսկին ստացավ «Ոսկե խաղակոշիկը»

19:20, 21 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի «Բավարիա»-ի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին արժանացավ «Ոսկե խաղակոշիկ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լևանդովսկուն եվրոպական առաջնությունների նախորդ մրցաշրջանի լավագույն մրցանակին` «Ոսկե խաղակոշիկ»-ին արժանացավ անցած մրցաշրջանում 29 խաղում խփած 41 շնորհիվ: Լեհ հարձակվողը Բունդեսլիգայի ամբողջ պատմության մեջ առաջին ներկայացուցիչն է, ով արժանանում է նման մրցանակի:  

Լավագույն ռմբարկուների ցուցակում էին նաև արդեն «Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Լիոնել Մեսին, «Յուվենտուս»-ի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և այլոք:


© 2009 ARMENPRESS.am