ՌԴ Պետական դումայի նախագահը շնորհավորել է ԱԺ նախագահին ՀՀ անկախության տոնի կապակցությամբ

18:43, 21 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը շնորհավորել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ՀՀ անկախության տոնի կապակցությամբ:

«Շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին Անկախության տոնի կապակցությամբ:

Մաղթում եմ Ձեզ եւ Հայաստանի քաղաքացիներին խաղաղություն, կայունություն եւ բարեկեցություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է Վյաչեսլավ Վոլոդինի շնորհավորական ուղերձում:

 


© 2009 ARMENPRESS.am