«Արարատ»-ը հաղթեց ԲԿՄԱ-ին

18:00, 21 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրի շրջանակներում ԲԿՄԱ-ն հյուրընկալեց «Արարատ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկային րոպեներին թիմերը փոխանակվում էին գրոհներով, սակայն առաջինն իր պահը իրացրեց «Արարատ»-ը: Խաղի 31-րդ րոպեին մրցակցի տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց Յակուբա Սիլուեն: Երկրորդ կեսում ԲԿՄԱ-ին խաղը ընթացքը բեկել չհաջողվեց` փոխարենը «Արարատ»-ը ավելացված րոպեին խփեց երկրորդ գնդակը: ԲԿՄԱ-«Արարատ»` 0:2:

Այս հաղթանակից հետո «Արարատ» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարներից է և ունի 18 միավոր: Նույնքան միավոր ունի մեկ խաղ քիչ անցկացրած «Արարատ-Արմենիա»-ն:

Այս տուրի շրջանակներում կայացել էր նաև «Ալաշկերտ»-«Նորավանք» հանդիպում` 0:0:


© 2009 ARMENPRESS.am