Իրանի ԱԳ փոխնախարարն այցելելու է Ադրբեջան

17:20, 21 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի արտաքին գործերի փոխնախարար  Մոհամմադ Քազիմ Սաջապուրը  սեպտեմբերի 21 –ին այցելելու է Ադրբեջան։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասվում է Ադրբեջանում Իրանի դեսպանատան տարածած հայտարարության մեջ։

Փոխնախարարը Ադրբեջան է այցելում մասնակցելու Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի վերլուծական կենտրոնների եռակողմ հանդիպմանը:

Բաքու եռօրյա այցի շրջանակներում փոխնախարարը, ով նաեւ Իրանի ԱԳՆ քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավարն է, հանդիպումներ կունենա նաև Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ:


© 2009 ARMENPRESS.am