Կումանը կհեռանա «Բարսելոնա»-ից հոկտեմբերին  

14:51, 21 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի Ռոլանդ Կումանը կհեռանա ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Goal կայքը: «Բարսելոնա»-ի ղեկավարությունը անվանի մարզչին ներկայիս պաշտոնից հեռացնելու որոշում է կայացրել` դժգոհ լինելով նրա ղեկավարության ընթացքում թիմի գրանցած արդյունքներից: Նա ակումբից կհեռանա հոկտեմբերին` հավաքականների միջազգային հանդիպումների օրերին:

Ավելի վաղ լուրեր կային, որ Անդրեա Պիրլոն կարող է գլխավորել կատալոնական «Բարսելոնա»-ն: Բացի Պիրլոյից կատալոնական ակումբի ղեկավարությունը քննարկում է նաև տարբեր այլ մասնագետների թեկնածությունները ևս՝ ինչպես, օրինակ, «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Չավիի, Անտոնիո Կոնտեի թեկնածությունները:


© 2009 ARMENPRESS.am