Կատարի էմիրն ու վարչապետը շնորհավորել են ՀՀ անկախության 30-րդ տարեդարձը

11:42, 21 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Կատարի Պետության բարձրագույն ղեկավարությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, մասնավորապես, Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին՝ շնորհավորելով երկրի Անկախության 30-րդ տարեդարձը:

Կատարի վարչապետ, ներքին գործերի նախարար Աբդուլահ բին Նասեր բին Խալիֆա ալ Թանին էլ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:


© 2009 ARMENPRESS.am