Հայտնի է ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումների օրակարգը

17:03, 20 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումները կմեկնարկեն առավոտյան ժամը 09։00-ին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից։

«Բարձրաստիճան պաշտոնյաներն առավոտյան կայցելեն «Եռաբլուր», այնուհետև, ժամը 12։00-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա պարգևատրման արարողություն։ Անկախության 30-ամյակի կապակցությամբ ժամը 14։00-ից սկսած մայրաքաղաքի մի շարք փողոցներում կանցկացվեն ՀՀ ուժային կառույցների ստորաբաժանումների քայլերթեր։ Ժամը 20։00-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա Անկախության օրվան նվիրված գլխավոր միջոցառումը, որի մուտքն ազատ է»,- նշում են Կառավարությունից։

Երեկոյան Հանրապետության հրապարակում լինելու է համերգ, որտեղ հնչելու է դասական երաժշտություն։


© 2009 ARMENPRESS.am