Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ Հանրապետական մաղթանք կկատարվի

14:24, 20 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի Հանրապետական մաղթանք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ ավագ քահանա Մելիքյանը։

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մաղթանքի արարողությունը տեղի կունենա Սուրբ Գայանե վանքում»,- նշել է Վահրամ ավագ քահանա Մելիքյանը և հավելել, որ արարողությունը կկայանա սեպտեմբերի 21-ին, ժամը 10։30-ին։

 


© 2009 ARMENPRESS.am