Հայաստանում կարտադրվի «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ

11:22, 20 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ կարտադրվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում անցկացվող «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. Հեռանկարային նախագծեր» խորագրով ֆորումի շրջանակում այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Գրիգորյանը նախ առողջապահության ոլորտում ՌԴ-ի հետ համագործակցության համատեքստում իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանում COVID-19- ի տարածմանը հակազդելու գործում Ռուսաստանի աջակցության համար:

«Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի միջոցով ձեռք է բերվել «Sputnik V» պատվաստանյութի մի քանի խմբաքանակ, նաև կազմակերպվել է  տեխնոլոգիական փոխանցման գործընթաց Հայաստանում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրության համար»,-ասաց Գրիգորյանը:


© 2009 ARMENPRESS.am