«Ռոմա»-ի մեկնարկային կազմը «Վերոնա»-ի դեմ խաղում

19:06, 19 Սեպտեմբեր, 2021

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 4-րդ տուրի «Վերոնա»-«Ռոմա» խաղի մեկնարկային կազմերը հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խաղադաշտ դուրս կբերի հետևյալ մեկնարկային կազմը` Ռուի Պատրիսիու, Կասդորպ, Մանչինի, Իբանյես, Կալաֆիորի, Վերետու, Կրիստանտե, Ձանյոլո, Պելեգրինի, Շոմուրոդով, Աբրահամ։

Հայաստանի ազգային թիմից Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի պահեստայինների շարքում է:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Մինչ այս «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում երկրորդն է և ունի 9 միավոր: Առաջատարը 10 միավորով «Ինտեր»-ն է:

 


© 2009 ARMENPRESS.am