Տաջիկստանն ու Իրանը տնտեսական ու տեխնիկական համագործակցության հուշագիր են ստորագրել

13:19, 18 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Դուշանբեում կայացած բանակցությունների արդյունքում ստորագրել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում և հուշագիր տնտեսական ու տեխնիկական համագործակցության վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Տաջիկստանի նախագահի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ տաջիկական կողմը ողջունել է Իրանի՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալու գործընթաց մեկնարկելու փաստը:

Նախագահները նաև մտահոգություն են հայտնել հարևան Աֆղանստանում տիրող քաղաքական ու ռազմական իրավիճակի առնչությամբ՝ ընդգծելով, որ դա սպառնալիք է ողջ տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը:


© 2009 ARMENPRESS.am