Պուտին-Բայդեն հանդիպումը Շվեյցարիայի իշխանություններին արժեցել է ավելի քան 10 մլն դոլար

12:49, 18 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի Ժնև կանտոնում ավարտին են մոտենում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպման կազմակերպման ընդհանուր արժեքի հաշվարկման աշխատանքները: Վերջնական գումարը կարող է գերազանցել 10 մլն ԱՄՆ դոլարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է կանտոնի լրատվական ծառայության ղեկավար Էմանուել Կուէնոն:

Նախնական տվյալներով՝ հանդիպման անվտանգությունն ապահովելն արժեցել է 5.176 մլն ֆրանկ: Եվս 222 658 ֆրանկ է ծախսվել արարողակարգային ծառայությունների վրա:

Շվեյցարիայի ԱԳՆ-ն իր վրա է վերցնելու հանդիպումը լուսաբանող լրագրողների տեղափոխման ծախսերը, որը կազմել է շուրջ 3 մլն ֆրանկ:

Հաշվարկը վերջնական ավարտին հասցնելուց հետո դրանք ուղարկվելու են Շվեյցարիայի դաշնային իշխանություններին:

 


© 2009 ARMENPRESS.am