Երևանում է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդվեյը

11:58, 18 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս օրերին Երևանում է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդվեյը, որը ղեկավարել է դեսպանությունը 2001-2004 թվականներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:

«Ուրախալի է, որ նա այստեղ է, երբ Հայաստանը տոնում է իր անկախության 30-րդ տարեդարձը, և մենք էլ նշում ենք Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին: Դեսպան Օրդվեյը ցանկանում է տեղում տեսնել գործընկերության երեք տասնամյակների պտուղները և շփվել նախկին գործընկերների ու վաղեմի բարեկամների հետ»,-ասված է դեսպանության հաղորդագրությունում:


© 2009 ARMENPRESS.am