Կալիֆորնիայում 4.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

11:52, 18 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում 4.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:

Երկրաշարժի օջախը գտնվել է 11.9 կմ խորության վրա:

Ցնցումները զգացել են Լոս Անջելեսի և դրա հարակից քաղաքների բնակիչները: Տեղեկություններ տուժածների կամ ավերածությունների մասին չկան:


© 2009 ARMENPRESS.am