Ճապոնիայում թայֆունի հետևանքով կան վիրավորներ, հոսանքազրկված են հազարավոր տներ

11:50, 18 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի հարավ-արևմուտքում «Չանսու» թայֆունի հետևանքով առնվազն հինգ մարդ է տուժել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Տեղական ավիաընկերությունները չեղարկել են 33 ներքին թռիչք: Թայֆունի հետևանքով հոսանքազրկվել է շուրջ 7 հազար տուն:

Թայֆունի կենտրոնական հատվածում քամու ուժգնությունը կազմում է 20 մ/վ:

Նախնական կանխատեսումներով՝ Ճապոնիայի հարավ-արևմտյան և կենտրոնական շրջաններում մինչև 300 մմ տեղումներ կարող են լինել, ինչն իր հերքին մեծացնում է սողանքների ռիսկերը:

 


© 2009 ARMENPRESS.am