Քաբուլում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով կան վիրավորներ

11:36, 18 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով առնվազն երկու մարդ վիրավորվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է աֆղանական TOLO News հեռուստաընկերությունը:

Տուժածների առողջական վիճակի մասին տեղեկություններ չկան: Դեռևս հայտնի չէ, թե ով է պատասխանատու պայթյունի համար:


© 2009 ARMENPRESS.am