Հայկ Մարտիրոսյանը և Տիգրան Հարությունյանը հաղթանակով մեկնարկեցին ԱՄԷ-ում

21:15, 17 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը հաջող մեկնարկեց 4th Sharjah Masters միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկած մրցաշարի անդրանիկ տուրում Մարտիրոսյանը մրցեց Իրանի ներկայացուցչի հետ և սպիտակ խաղաքարերով առավելության հասավ: Արամ Հակոբյանը պարտություն կրեց, իսկ Տիգրան Հարությունյանը ևս հաղթանակ տարավ: Նա խաղում էր սև խաղաքարերով:

4th Sharjah Masters-ին մասնակցում են 58 շախմատիստ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով ևբաղկացած է 9 տուրից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 60 հազար ԱՄՆ դոլար:

 

 


© 2009 ARMENPRESS.am